Արցախում իրականացվել է արևածաղկի 2200 հա ցանքս. բերքահավաքի աշխատանքներն ավարտին են մոտենում:
Արցախում ավարտին է մոտենում արևածաղկի բերքահավաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է, որ արևածաղկի ցանքսից հատիկի համար հնձվել է 1615 հա, իսկ սիլոսի՝ 115 հա:
Նրա տեղեկացմամբ՝ միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 13 ցենտներ, իսկ սիլոսի՝ 172 ց:
«Համախառն բերքը հատիկի դեպքում կազմել է 2090 տ, իսկ սիլոսի՝ 1986տ»,- նշել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում առաջիկա օրերին լրիվությամբ կավարտվեն բերքահավաքի աշխատանքները: