«Los Angeles Times»-ում հրապարակվել է «Ժխտման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի գրախոսականը:
«Los Angeles Times». «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը ուժեղ արձագանք է Հայոց ցեղասպանությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին, հայտնում է News.am-ը:
Հեղինակը խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է, որ 1915թ. Ցեղասպանության վայրագության ժխտումը հանգեցնում է պատմության կրկնությանը:
«Պրոդյուսեր եւ ռեժիսոր Դեվիդ Լի Ջորջը այդ թեորիայի կողմնակից է եւ բացահայտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափը, ինչպես նաեւ ներկա օրերում Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի կողմից հայերի նկատմամաբ հետապնդումմները»,- գրում է հեղինակը:
Շատ տպավորիչ է այն, որ ֆիլմում հիշեցվում է, որ հայերի Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ադոլֆ Հիտլերը հավատաց, որ աշխարհը աչքերը կփակի նաեւ իր հանցագործության հանդեպ:
«Ջորջը ներկայացնում է շատ սարսափելի արխիվային կադրեր, ինչպես նաեւ երկու ողջ մնացածների հետ հարցազրույցները, ինչպես նաեւ բազմաթիվ հայերի մեկնբանություններն իրենց սպանված հարազատների մասին»,- նշվում է հոդվածում: