Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մեծ տոնավաճառի է վերածվել. Արցախում նշվում է «Բերքի տոնը» (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում նշվող Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ավանդական դարձած «Բերքի տոնը»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մեծ տոնավաճառի է վերածվել. Արցախում նշվում է «Բերքի տոնը» (լուսանկարներ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մեծ տոնավաճառի է վերածվել. Արցախում նշվում է «Բերքի տոնը»  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:


Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց արտադրած գյուղմթերքը: Տոնավաճառում ներկայացված բերք ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետև, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։



ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում մեծ շուքով կազմակերպվում է «Բերքի տոնը» և այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ավելացել է մասնակիցների թիվը: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի շուրջ 250 նոր տաղավար է ավելացվել: Տոնավաճառին՝ Արցախի բոլոր շրջանների 167 համայնքներից մասնակցում են շուրջ 1000 դիմորդներ, հատկապես, հաճելի է տեսնել Թալիշի տաղավարը»,- մասնավորապես ասել է Ժ. Միրզոյանը:


Խոսելով տոնավաճառին ներկայացրած ապրանքների գներից՝ գյուղնախարարն ասել է, որ բոլոր մասնակիցներին նախօրոք զգուշացված էր, որպեսզի վաճառքն իրականացվի շուկայականից 15-20 տոկոս ցածր գնով, քանի որ ԱՀ գյուղնախարարությունը հոգացել է հայտատուների ճանապարհածախսը, ինչպես նաև հատկացրել է առանձին տաղավարներ:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն ասել է, որ իրենց շրջանից մասնակցում է շուրջ 500 մեքենա: «Տոնավաճառին ներկայացրել ենք 60-ից ավելի ապրանքատեսակներ: Քանի որ մեր շրջանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում, փորձել ենք այս տարի հետաքրքրություն մտցնել՝ ներկայացնելով հնդկական, սիրիական, լիբանանյան, ասորական, ռուսական խոհանոցներ՝ համապատասխան ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշել է Ա. Մխիթարյանը:


Թալիշի «ԹԱՐԻՆՋ» գյուղատնտեսական արտադրական կոլեկտիվ տնտեսությունը հանդես գալով առանձին տաղավարով սպառողներին է ներկայացրել համայնքի բերք ու բարիքից պատրաստված ապրանքատեսակներ՝ դոշաբ, օղի, մուրաբա, հյութեր: Կոլեկտիվ տնտեսության ղեկավար Լևոն Ապրեսյանի խոսքով՝ տնտեսությունը ստեղծվել է 2017 թվականին: «Էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկայոցնող «ԹԱՐԻՆՋ»-ի նպատակը կատարած աշխատանքի շնորհիվ բնակիչներին հայրենի Թալիշում կրկին համախմբելն է: Նույնիսկ ապրիլյան պատերազմը չխոչընդոտեց որպեսզի թալիշցիներն ավելի միավորվեն,  աշխատեն, վերամշակեն իրենց հայրենի բնօրրանի տված բերք ու բարիքը: Որպես առաջին կոլեկտիվ տնտեսություն, որն ունի շուրջ 20 աշխատող, նպատակ ունենք հետագայում, շնորհիվ թալիշցիների աշխատասիրության, զարգացնելու և հզորացնելու համայնքը և հասնելու Թալիշի նախկին հզոր փառքին»,- ասել է Լ. Ապրեսյանը:


Իսկ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանն էլ ասել է, որ իրենց տաղավարում բացի գյուղատնտեսական բարիքներից, ներկայացրել են նաև շրջանում գործող գործարանների արտադրությունը՝ մասնավորապես ալկոհոլային խմիչքներ՝ տարբեր տեսակի գինիներ և օղիներ: «Տոնավաճառին այս տարի փորձել ենք ավելի ճոխ և գրավիչ ձևով ներկայանալ՝ ուշադրություն դարձնելով տաղավարի դիզայնին և ներկայացվող ապրանքատեսակներին: Ներկայացնում ենք նաև Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, որն էլ յուրովի է շունչ հաղորդում մեր տաղավարին»,- նշել է Մ. Խաչատրյանը և հավելել, որ ըստ պայմանավորվածության, իրենց բերած ապրանքատեսակները վաճառում են շուկայականից ավելի ցածր գներով:


Նշենք, որ «Բերքի տոնին» հանդես են եկել Ստեփանակերտի և շրջանների մշակութային համույթները:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search