Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարեգործական միջոցներով ստացել է 21 համակարգիչ և համակարգչային սարքեր` ավելի քան 6 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:
ԱՀ ԱԻՊԾ-ն համակարգչային տեխնիկա է նվեր ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է բարեգործության հեղինակին՝ Արման Հակոբջանյանին, և հայտնել իր երախտագիտությունը ԱԻՊ ծառայությանը սատարելու և գերատեսչության զարգացմանն ուղղված գործում իր մասնակցությունն ունենալու համար՝ վերջինիս պարգևատրելով շնորհակալագրով:
Բարերարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ԱԻՊԾ-ի հետ և նշել է, որ հաջորդ տարի կաջակցի ծառայության վարչական շենքի և մերձակա տարածքի ասֆալտապատման աշխատանքներին: