Ասկերանի շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (ՄՊՍԿ) գալիք տարեսկզբին նոր շենք կունենա:
Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոր շենք կունենա. տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջանային ՄՊՍԿ տնօրեն Մերի Գաբրիելյանը և նշել, որ պետական միջոցներով վերանորոգվող շենքում կլինեն ժամանակակից բոլոր պայմանները՝ ուսումնական պարապմունքներն ըստ պատշաճի անցկացնելու համար: