Մարոկկոն եւ ԵՏՄ–ն համագործակցության ճանապարհին են գտնվում։
Մարոկկոն եւ ԵՏՄ–ն համագործակցության ճանապարհին են գտնվում. Մեդվեդեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դա հետաքրքիր կարող է լինել բոլոր կողմերի համար։ Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ինչ վերաբերում է ԵՏՄ–ին, ապա Մարոկկոյի համար դա նոր եւ բավականին մեծ շուկա է, որը ներառում է ոչ թե մեկ, այլ 5 պետություն։ Եվ դա հավելյալ հնարավորություններ է ստեղծում»,– ասել է Մեդվեդեւը։
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵՏՄ հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Մարոկկո, որտեղ հուշագիր էր ստորագրվել եւ աշխատանքային խումբ էր ստեղծվել ԵՏՄ–ի եւ Մարոկկոյի միջեւ համագործակցության քննարկում սկսելու համար։
«Մեր պատկերացմամբ սա մեծ ու լուրջ ճանապարհի սկիզբն է, որի վերջնական արդյունքը կարող է լինել 5 պետությունների շուկայում Մարոկկոյի ունիվերսալ ներկայությունը։ Դա հետաքրքիր է ե՛ւ Մարոկկոյի, ե՛ւ ԵՏՄ–ի համար»,– հավելել է ՌԴ վարչապետը։