Artsakhpress

Ռազմական

Ամերիկացի գեներալ. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում

Հայ զինվորները անձնվեր են եւ վարժված, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին. «Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ եւ կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»:

Ամերիկացի գեներալ. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում

Ամերիկացի գեներալ. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։

Ընդհանրապես Հայաստանն ու Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկյան զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել եւ զինել Հայկական բանակի բժիշկների եւ խաղաղապահների: Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.

«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:

Ամերիկյան գեներալը նշում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.

«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:

Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Թաֆանելլին. «Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ. «Իրոք շատ հետաքրքիր է հետեւել այս գործնական եւ անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը եւ կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարեւոր ապագայի ներդրումը»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search