Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի ծննդատանն ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ են կատարում

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում անվճար իրականացնում են քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ և կատարում վիրահատություններ:

Ստեփանակերտի ծննդատանն ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ են կատարում

Ստեփանակերտի  ծննդատանն  ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ են կատարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գինեկոլոգ Ջեֆ Թոմասն ասել է, որ արդեն իրականացրել են 6 վիրահատություն:

«Մենք այստեղ ենք մեր արցախցի գործընկերների հետ մասնագիտական փորձով կիսվելու   նպատակով: Մեզ հետ բերել ենք նաև լապարասկոպիկ և հիստերոսկոպ սարքեր, որոնց միջոցով, հիվանդին քիչ ցավ պատճառելով, վիրահատությունն ավելի հեշտ և արդյունավետ է կատարվում»,- ընդգծել է Ջ. Թոմասը և հավելել, որ այդ սարքերը նվիրաբերել են հիվանդանոցին: Ամերիկացի բժիշկի խոսքով՝ արդեն ձևավորված համագործակցության շրջանակում ընթացիկ տարում շուրջ 25 հազար ԱՄՆ դոլար  արժողությամբ  վիրահատական այլ սարքավորումներ են ուղարկել Արցախ:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ վիրահատարանի սենյակի համակարգող Ռեգինա Ուվելսը հավելել է, որ նոր սարքավորումներով վիրահատությունն ավելի կարճ է տևում և քիչ տրավմա է պատճառվում հիվանդին: «Տեղի մեր գործընկերներին արդեն ցույց ենք տվել նոր սարքավորումների օգտագործման ձևերը: Նրանց հետ արդյունավետ աշխատանք ենք կատարել և համոզված եմ, որ այդ համագործակցությունից կշահեն ծննդատան այցելուները»,- նշել է Ռ. Ուվելսը և ավելացրել, որ շոյված են ԱՀ ղեկավարության և բուժաշխատողների կողմից ջերմ ընդունելությունից: 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search