Եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի համալրված են անհրաժեշտ սարքավորումներով:
Միջադեպերը նվազումը պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը:
Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր էր զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա իրեց հետեւողական քաղաքականությունն է: Այո, կարեւորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»: