Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նշել է, որ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ պետություններում օրենքի գերակայության հետ կապված «լուրջ խնդիրներ» կան` մատնանշելով հինգ երկիր, որտեղ վերջին իրադարձությունները վտանգ են ներկայացնում օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի համար:
ԵԽԽՎ-ն մատնանշում է Թուրքիայում օրենքի գերակայության հետ կապված լուրջ խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բերն Ֆաբրիցիուսի զեկույցի հիման վրա պատվիրակները մանրամասն ուսումնասիրել են իրավիճակը Բուլղարիայում, Մոլդովայի Հանրապետությունում, Լեհաստանում, Ռումինիայում եւ Թուրքիայում։ Վեհաժողովի պատվիրակները կոչ են արել Թուրքիային հնարավորինս արագ հանել արտակարգ դրության ռեժիմը եւ վերանայել սահմանադրական փոփոխությունները։
Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է անհապաղ վերջ դնել դատավորների եւ դատախազների, ինչպես նաև այլ քաղաքացիական ծառայողների մասսայական պաշտոնանկություններին եւ վերաքննել պաշտոններից հեռացված մարդկանց գործերը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն։