Սան Ֆրանցիսկոյում ՌԴ դիվանագիտական ունեցվածքի նկատմամբ ԱՄՆ գործողությունները թշնամական են եւ ուղղված են երկկողմ հարաբերությունների խզմանը։
Պեսկով. ՌԴ դիվանագիտական ունեցվածքի նկատմամբ ԱՄՆ գործողություններն ուղղված են երկկողմ հարաբերությունների խզմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բնականաբար դրանք թշնամական, ոչ բարեկամական գործողություններ են՝ ուղղված մեր՝ առանց այն էլ ողբալի վիճակում գտնվող հարաբերություններ խզմանը։ Նախագահ Պուտինն այս դեպքում, անկասկած , կանի այն, ինչ Ռուսաստանի Դաշնության շահերից է բխում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Սան Ֆրանցիսկոյում ռուսական գույքի խնդիրը։
Հոկտեմբերի 11-ին Ամերիկայի իշխանությունները Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսության եւ Վաշինգթոնի առեւտրային ներկայացուցչության շինություններից հանել էին ռուսական դրոշները։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ ամերիկյան կողմին վճռական բողոք է ներկայացվել, Մոսկվան պահանջել է անհապաղ վերականգնել դրոշները։