Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել երկրի հեռանալը Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ ԱՄՆ-ի հետ միասին։
ԱՄՆ-ի օրինակով Իսրայելը լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Նեթանյահուն հանձնարարել է ԱԳՆ-ին նախապատրաստել ելքը կազմակերպությունից ԱՄՆ-ի հետ միասին»,-ասվում է տարածված հայտարարությունում։