Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը քրդական ինքնավարության հետ ակտիվ բանակցություններ է վարում եւ կիրակի նրանց կներկայացնի ճգնաժամից դուրս գալու Բաղդադի առաջարկները:
Իրաքի նախագահը քրդական ինքնավարության իշխանությունների հետ ակտիվ բանակցություններ է վարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական զինված փեշմարգա խմբավորման գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը:
Յավարի խոսքով՝ երկրի նախագահն արդեն 2 օր է քրդական Սուլեյմանիայում է՝ քննարկելու համար սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեից հետո հարաբերություններում ստեղծված ճգնաժամից ելքը:
Յավարը նշել է, որ Մասումը կփոխանցի կառավարության կարծիքը:
Նրա խոսքով՝ քրդերի շրջանում դաշնային ուժերի հետ ոչ մի զինված բախում չի գրանցվել, իսկ վերջին շրջանում տարածվող նման տեղեկությունները «լրատվամիջոցների ուռճացումներն են»:
Քրդական Rudaw հեռուստաալիքը հայտնել է, որ կիրակի Մասումը հանդիպելու է Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի եւ քրդական առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների հետ: