Ղրղզստանի իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովն առաջատարն է նախագահի ընտրություններում՝ քվեների 1,5 մլն-ի նախնական հաշվարկի արդյունքում։
Ժեենբեկովն առաջատարն է Ղրղզստանի նախագահի ընտրություններում 55 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժեենբեկովը ստանում է քվեների 55 տոկոսը։ Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։
«Իմ տվյալներով, մասնակցությունը կազմել է 1 մլն, 557 հազար 225 ընտրող։ Առաջատարը Ժեենբեկովն է, որը հավաքել է 855 հազար 649 քվե։ Տվյալները դեռ թարմացվելու են»,- ասել է նա։
Ժեենբեկովի մոտակա մրցակիցը՝ ընդդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովը ստացել է 529 հազար 118 քվե, կամ ընդհանուր ձայների 33 տոկոսը։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 3,025 մլն ընտրող։
Նախագահի պաշտոնին հավակնում են 11 թեկնածուներ։