Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել Է ընդդիմության թեկնածուների հաղթանակը հինգ նահանգներում:
Մադուրոն ընդունել Է ընդդիմության հաղթանակը հինգ նահանգներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին նա հայտարարել Է հոկտեմբերի 15-ի երեկոյան պետության ղեկավարի նստավայրում ունեցած նր ելույթում:
«Ես ձեռք եմ մեկնում ընդդիմությունից ընտրված հինգ նահանգապետներին՝ աշխատելու նրանց տարածաշրջանների համար»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերել Է Վենեսուելայի նորությունների գործակալությունը:
Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները հաղթանակ են տարել Անսոատեգիի, Մերիդայի, Նուեւա-Էսպարտայի, Սուլիայի եւ Տաչիրայի նահանգներում: Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վենեսուելայի Միասնանական սոցիալիստական կուսակցությունից թեկնածուները հաղթել են 23 նահանգներից 17-ում, եւս մեկ նահանգում քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում Է:
Ընդդիմությունը հրաժարվել Է ճանաչել նահանգապետական ընտրությունների արդյունքները եւ պահանջելու Է բոլոր տարածաշրջաններում քվեարկության բոլոր փուլերի ստուգում: Այդ մասին հայտարարել Է Խերարդո Բլայդը՝ «Ժողովրդավարական միասնության դաշինք» կոալիցիայի նախընտրական արշավի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: