ԱՄՆ-ը որոշել է լքել ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ պատճառաբանելով որոշումը իր մոտ դաշնակցի՝ Իրայելի հանդեպ կանխակալ վերաբերմունքով և ծախսերը կրճատելու ցանկությամբ։
ԱՄՆ-ը ՅՈւՆԵՍԿՕ-ին պարտք է ավելի քան 500 մլն դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է Վաշինգտոնին կլորիկ հաշիվ ներկայացնել։
2017 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ ԱՄՆ-ը պետք է ծածկեր կազմակերպության բյուջեի 22 տոկոսը։ Մնացած բոլոր երկրներն ավելի քիչ ներդրումներ են անում, Ճապոնիան՝ 9,7%, Չինաստանը՝ 7,9%, Գերմանիան՝ 6.4 %, Ֆրանսիան՝ 4.9%, Մեծ Բրիտանիան՝ 4.5%, Ռուսաստանը՝ 3.1%։
Սակայն կազմակերպության կողմից Պաղեստինյան ինքնավարությանը լիարժեք անդամ ճանաչելուց հետո Սպիտակ տունը դադարեցրել է ներդրումները 6 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը վերածվել է կազմակեպության ամենախոշոր հովանավորից ամենախոշոր պարտապանի։
Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը կազմակերպությանը պարտք է 542 671 681 դոլար, վկայում են գերմանական Statista ընկերության հաշվարկները։ Իսրայելի պարտքը, որն ԱՄՆ-ի օրինակով հայտարարել էր կազմակերպությունը լքելու մասին, կազմում է 8.5 մլն դոլար։