Իրաքցի զինվորականները քրդերի դեմ ծավալած գործողության արդյունքում հսկողություն են հաստատել Քիրկուկի արդյունաբերական շրջանի, գազավերամշակման գործարանի եւ նահանգի մի շարք այլ օբյեկտների նկատմամբ:
Իրաքցի զինվորականները հսկողություն են հաստատել Քիրկուկի Էլեկտրակայանի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդվում Է բանակի հրամանատարության հոկտեմբերի 16-ի հայտարարության մեջ:
Լույս հոկտեմբերի 16-ի գիշերը Իրաքի վարչապետ եւ գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին հրամայել Է ուժայիններին՝ ապահովել ռազմաբազաների եւ պետական օբյեկտների անվտանգությունը քրդերի հետ վիճելի Քիրկուկի նահանգում, ընդսմին նա խնդրել Է զինվորականներին՝ գործել քրդական փեշմերգայի հետ համատեղ եւ խուսափել առճակատումից: Քրդերը եւ տեղական ԶԼՄ-ները շուտով հայտնել են կողմերի զինված բախումների մասին:
«Հսկողություն Է հաստատված Հյուսիսային գազային ընկերության (NGC) գազի օբյեկտի, ոստիկանական տեղամասի, Քիրկուկի Էլեկտրակայանի նկատմամբ, եւ ստորաբաժանումները շարունակում են առաջ շարժվել»,-հաղորդվում Է հրամանատարության Facebook-ում:
Զինվորականները նաեւ նշել են, որ քրդերից խլել են Քիրկուկի արդյունաբերական շրջանը, Բայջի արվարձանը, Տուրկուլան գյուղը եւ երկու հսկիչ անցակետ: Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդման, Քրդական աշխարհազորի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարական զորքերը գրոհներ են ձեռնարկել Քիրկուկի շրջանում իրենց դիրքերի վրա՝ նպատակ ունենալով քաղաքը վերցնել իրենց հսկողության ներքո:
Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել Է, որ կառավարական զորքերի «չհրահրված գրոհների» հետեւանքով մարտական բախումների ընթացքում փեշմերգան ոչնչացրել Է ԱՄՆ-ի կողմից մատակարարված «Համմեր» հինգ արտաճանապարհային ավտոմեքենա:
Քրիկուկը եւ քրդական ինքնավարության պաշտոնական սահմանների մերձակա մի շարք շրջաններ փաստորեն վերահսկվում են քրդական զինված կազմավորումների կողմից, ինչի դեմ բողոքում Է Բաղդադը: Սեպտեմբերի 25-ին առանց Բաղդադի համաձայնության քրդերի կողմից անցկացված հանրաքվեից հետո Իրաքի խորհրդարանը պահանջեց զորք մտցրել Քիրկուկի նահանգ՝ նրա նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին