Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի փաստացի դուրս գալը եւ Վաշինգտոնի սպառնալիքները Կորեական թերակղզու խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու մասին խորացնում են աշխարհում առանց այն էլ բարդ իրավիճակը:
Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ որոշումը խորացնում է աշխարհում առանց այն էլ բարդ իրավիճակը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Որպես հետեւանք սպառազինության վտանգավոր մրցավազքն է, զանգվածային բնաջնջման զենքի անվերահսկելի տարածման վտանգը,- նշել է նա: - Խորը մտահոգություն է առաջացնում նաեւ փոխվստահության շարունակվող կորուստը, որը դժվար կլինի վերականգնել: Ցավոք, այս բացասական միտումները խորացել են Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից փաստացի դուրս գալու մասին Միացյալ Նահանգների որոշման եւ Կորեական թերակղզու խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով»: