Artsakhpress

Սփյուռք

Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

Հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս, որը կազմակերպել են Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը և Բուխարեստի քաղաքային թանգարանը:

Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural» հայտնի հանդեսի սյունակագիր Պետրոս Խորասանջյանը:

 Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել գիտնականներ և ուսումնասիրողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ռումինիայից ու Թուրքիայից, որոնց մեջ Պոդստամի «Lepsiushouse» անկախ ինստիտուտի ակադեմիական տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, ֆրանսահայ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Թուրքիայի Իբն Հալդուն համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հալիլ Բերքթայը, Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի պրոֆեսորներ Կարոլ Յանկուն և Ժերար Դեդեյանը, Իսրայելից պրոֆ. Յաիր Աուրոնը, Բուխարեստի հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի պրոֆեսոր Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի Քաղաքական գիտությունների եւ հանրային կառավարման ազգային դպրոցի պրոֆ. Գաբրիել Անդրեեսկուն, Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Հակոբ Մատթևոսյանը: Հայաստանից կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը:

 Կոնֆերանսի 5 նիստերում լսվել են ընդհանուր առմամբ 15 զեկուցումներ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական, ժողովրդագրական, կրոնական, բարոյական և տարբեր այլ ասպեկտները ներառող լայն շրջանակի, ցեղասպանության միջազգային ճանաչման, հայկական սփյուռքի պատմությանն ու ներկային առնչվող հարցերին: Յուրաքանչյուր նիստի ավարտին անցկացվել են զեկուցումների վերաբերյալ հարցուպատասխաններ եւ կարծիքների փոխանակումներ:

 Գիտաժողովին ներկա են եղել Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Կոնֆերանսի նիստերի դահլիճում ցուցադրված էին Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրություններ և գիտական աշխատություններ, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքի տարբեր լեզուներով հրատարակություններ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search