Մեր անկախ պետականության հիմնասյուներից մեկը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որը անգնահատելի դերակատարություն ունի հայ ժողովրդի գոյատեւման եւ զարգացման գործում:
Պետությունը կշարունակի աջակցել պետություն-եկեղեցի կապերի հետագա խորացմանը. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ընդլայնված խորհրդակցությանը ասել է հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
«Պետությունը կշարունակի աջակցել պետություն-եկեղեցի կապերի հետագա խորացմանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հետ փոխգործակցության ընդլայնմանը, ազգային արժեհամակարգի ամրապնդմանը»,- ասել է նախագահ Սահակյանը: