Artsakhpress

Հասարակական

Տպագիր մամուլն այսօր որոշակի ճգնաժամ է ապրում. Արցախի ժուռնալիստների միության նախագահ

Ցանկացած ազգի համար մամուլը կարևոր դերակատարություն ունի, որը նաև արտահայտում է տվյալ ազգի մշակութային զարգացվածության աստիճանը:

Տպագիր մամուլն այսօր որոշակի ճգնաժամ է ապրում. Արցախի ժուռնալիստների միության նախագահ

Տպագիր  մամուլն   այսօր որոշակի   ճգնաժամ  է  ապրում. Արցախի   ժուռնալիստների  միության  նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով հայկական տպագիր մամուլի աշխատակիցների մասնագիտական տոն օրվան ասել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

«Հայկական տպագիր մամուլը ևս մեծ դերակատարություն ունի: Մադրասում «Ազդարար» տպագիր թերթի լույս ընծայումից հետո 1874 թվականին Շուշիում լույս է տեսել «Հայկական աշխարհ» թերթը, որը ևս վկայում է, որ Արցախը հայկական բնաշխարհի մի մասն է: Իմ կարծիքով այսօր տպագիր մամուլն որոշակի ճգնաժամ է ապրում, քանի որ դրան փոխարինելու են եկել էլեկտրոնային և եթերային լրատվամիջոցները:

Էլեկտրոնային լրատվամիջոներն իրենց օպերատիվությամբ, մեծ լսարանով կարողանում են որոշակի տեղ գրավել լրատվադաշտում: Ես չեմ կարծում, որ հայկական տպագիր մամուլը երբևէ կկարողանա իր դերակատարությունը թողնել: Այսօր նկատելի է նաև այն հանգամանքը, որ մարդկանց մի մասը հնարավորություն ունենալով օգտվել էլեկտրոնային մամուլից՝ նախընտրում են տպագիր թերթ ընթերցել»,-մանրամասնել է Կ. Գաբրիելյանը և հավելել, որ արցախյան լրատվադաշտում տպագիր մամուլը շատ կարևոր դեր ունի՝ այդ թվում հանրապետական, գերատեսչական, շրջանային, ստեղծագործական միությունների և կուսակցությունների թերթերը:

Խոսելով մամուլի անաչառության մասին՝ Կ. Գաբրիելյանն ասել է, որ աշխարհում չկա մի լրատվամիջոց, որը կկարողանա ամբողջական ազատ և իրական լինել:

«Կարևորն այն է, որ լրատվամիջոցն անդրադառնում է այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրում: Հետևելով մեր լրատվամիջոցներին տեսնում ենք այն գլխավոր խնդիրները, որոնք գոյություն ունեն մեր երկրի հիմքում: Մամուլում ունենք նաև այնպիսի հրապարակումներ, որտեղ ներկայացված են առկա թերություններն ու բացթողումները: Պետք է նկատենք նաև, որ Արցախում լրագրողական կոռեկտությունը բարձր է, քան հարևան երկրներում»,-մասնավորապես նշել է Կ. Գաբրիելյանը:

Կ. Գաբրիելյանի հավաստմամբ՝ լրատվադաշտում առաջին հերթին պետք է ավելի շատ տեղ տալ հանրային խոսքին, այսինքն՝ հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներ պետք է կարողանան իրենց խնդիրներն արտահայտեն մամուլի միջոցով, քանի որ մամուլը մի հարթակ է, որը պատկանում է բոլորին և որի միջոցով կարելի է մի շարք խնդիրներ վերհանել, ինչպես նաև լրագրողական աշխատանքում ավելի համարձակ լինեն:

«Մամուլի աշխատողի օրվա առթիվ ուզում եմ շնորհավորել իմ գործընկերներին՝ ցանկանալով առավել համարձակություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- նշել է Կ. Գաբրիելյանը և ավելացրել, որ մամուլի առաքելությունը կարևոր է տվյալ ժողովրդի կայացման ու զարգացման տեսանկյունից, քանի որ այն մեր իրականության հայելին է, որն արտացոլում է առկա թերություններն ու խնդիրները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայ մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search