Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է. Արա Բաբլոյանի ելույթը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին եւ հանդես է եկել ելույթով:

ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է. Արա Բաբլոյանի ելույթը

ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է. Արա Բաբլոյանի ելույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահն առաջին հերթին շնորհակալություն  է հայտնել ռուս գործընկերներին հյուրընկալության եւ Միջխորհրդարանական միության վեհաժողովի գերազանց կազմակերպման համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից ելույթ ունենալ եւ ներկայացնել այն հարցերի տեսլականը, որոնք վերաբերում են մեզ բոլորիս: Միջմշակութային բազմազանության առաջխաղացումը միջկրոնական եւ ազգամիջյան երկխոսության միջոցով կարեւորագույն նախադրյալ է ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար: Լինելով առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում, գտնվելով տարբեր մշակույթների եւ կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ յուրահատուկ հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու բազմաթիվ քաղաքակրթությունների հետ:  Այս փոխգործակցության շնորհիվ Հայաստանում են գտնվում հելլենիստական դարաշրջանի հնագույն տաճարը, բազմաթիվ հին եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանոցը եւ 18-րդ դարի յուրօրինակ մզկիթը: Շուտով Հայաստանում կավարտվի աշխարհում ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը»,- ասել է Բաբլոյանը:

Նրա խոսքով` միջմշակութային այդ կապերը գոյություն ունեն այլ մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի շնորհիվ: Բաբլոյանն ընդգծել է, որ վերջերս կարեւոր քայլ կատարվեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` քրդերը, ռուսները, եզդիները եւ ասորիները, ստացան երկրի խորհրդարանի պատգամավորի մանդատներ: «Այսօր մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Նրանք, որոնց հաջողվեց վերապրել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, ցրվեցին աշխարհով մեկ: Այնտեղ, որտեղ մեր հայրենակիցները գտան իրենց նոր տունը, կազմակերպեցին կենսունակ, լիարժեք ինտեգրված համայնքներ՝ միաժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Մեզ համար միշտ հաճելի է լսել հայկական սփյուռքի ավանդի մասին, որը նպաստում է աշխարհի շատ երկրների զարգացմանը: Այսօր մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում հայերի եւ այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ճակատագրով: Տարածաշրջանում ահաբեկիչների կողմից ազգային եւ կրոնական հիմքով իրականացվող հանցագործությունները չեն խնայում մեր հայրենակիցներին՝ հայերին, ովքեր անհիշելի ժամանակներից Մերձավոր Արեւելքի բազմազգ, բազմամշակույթ ներկապնակի անբաժանելի մասն են: Հայաստանը միայն Սիրիայից ընդունել է ավելի քան քսան հազար փախստական՝ դրանով իսկ դառնալով Սիրիայի փախստականներին ընդունած՝ ըստ բնակչության թվի հաշվարկի Եվրոպայի երրորդ երկիրը:Մենք փորձում ենք նաեւ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում՝ ապահովելով մարդասիրական օգնության առաքում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանը հավելել է, որ Սիրիայի ճգնաժամը սրել է հակասությունները Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս: «Մենք տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ դրա սկզբնապատճառների, զարգացման կամ լուծման ուղիների վերաբերյալ, բայց մենք պետք է մարդասիրական հարցերի առնչությամբ հավատարիմ մնանք միասնական դիրքորոշմանը: Տուժած համայնքների պաշտպանությանը եւ վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ գոյություն ունեցող հակասություններից»,- ասե;լ է Բաբլոյանը:

Խոսելով միջմշակութային բազմակարծության եւ խաղաղության զարգացման, քաղաքակրթությունների ու մշակույթների միջեւ երկխոսության, նրանց միջեւ փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը հիշել է այնպիսի էական անփոխարինելի հասկացություններ, ինչպիսիք են բազմազանությունը եւ համերաշխությունը, որոնք փոխկապակցված լինելով՝ կարող են առաջ մղել միմյանց:

Նա ընդգծել է, որ պատմության ողջ ընթացքում բռնությունը ջնջել է երկրագնդի երեսից շատ քաղաքակրթություններ եւ իրենց բնօրրաններում ոչնչացրել եզակի մշակութային շերտեր: «Այլ մշակույթների ոչնչացման գաղափարները չէին լինի իրագործելի, եթե անհանդուրժողականությունը եւ ատելությունը բազմազանության նկատմամբ այլատյաց միջավայրերում չգտնեին պարարտ հող: Ցավոք, այսօր մենք շարունակում ենք ականատեսը լինել տարբեր երկրներում քրիստոնեական, բուդդիստական եւ իսլամական հուշարձանների ոչնչացմանը: Վերջերս Սիրիայում ահաբեկիչների կողմից պայթեցվել է 15-րդ դարի Քառասուն նահատակների հայկական եկեղեցին: Իրավիճակը սարսափելի է նաեւ հարեւան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային եւ հոգեւոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր եւ այլ սրբավայրեր: Համանման իրավիճակ է տիրում նաեւ Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված եւ հետեւողականորեն ավերվել է»,- նշել է Բաբլոյանը:

Նրա խոսքով` այլատյացության եւ անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ եւ այլատյաց հռետորաբանությունը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա եւ ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական եւ միջկրոնական բնույթ, որը որեւէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է:

«Մահաթմա Գանդին ասել է. «Անհանդուրժողականությունն ինքնին բռնության ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգու աճին»:Հանդուրժողականությունը, ուրիշների ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ժողովուրդների ներդաշնակ եւ խաղաղ համակեցության եւ զարգացման նախադրյալներից են»,-եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search