Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է հաջող ելույթները Ֆիլիպիններում:
Կարեն Գրիգորյանը կրկին հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի հերթական տուրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նեգրոս օփեն»-ում կայացել է 6-րդ տուրը: Գրիգորյանի մրցակիցը Վիետնամը ներկայացնող գրոսմայստեր Դուկ Նգույենն էր: Հայ շախմատիստը առավելության է հասել մրցակցի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո Գրիգորյանը առաջատարից ետ է մնում ընդամենը կես միավորով, նա ունի 4,5 միավոր: