Artsakhpress

Քաղաքական

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում Ռուսաստանի հետ կապված զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են ընդգծել Ռուսաստանի բացասական դերակատարումը հակամարտությունների ստեղծման և կարգավորման հարցերում: «Մասնավորապես, Հայաստանի մասով այսպիսի ուղղակի անդրադարձ եղավ, որ Ռուսաստանը արտոնյալ պայմաններով զենք է վաճառում Հայաստանին: Քանի որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացված չէ, ադրբեջանցիները փորձում են արևմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ, որ Ռուսաստանը բացասական դերակատարում ունի մեր տարածաշրջանում: Մենք, իհարկե, արձագանքեցինք այս ամենին և հստակեցրինք, թե ինչի մասին է խոսքը: Նախ մենք նշել ենք, որ հակառակը՝ հենց Ադրբեջանն է և Ռուսաստանից, և բազմաթիվ այլ երկրներից ձեռք բերում հարձակողական զենք-զինամթերք և ահռելի գումարներ է ծախսում դրա վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նահապետյանը:

Նա հավելեց, որ եվրոպացի խորհրդարանականներն արդեն հոգնել են նման իրավիճակներից, երբ ադրբեջանցի պատվիրակներն ամեն անգամ հանդես են գալիս օրակարգից դուրս ելույթներով: Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ իրենք արձագանքում են ադրբեջանական պատվիրակությանը, երբ նրանք փորձում են սուտ տեղեկատվություն տարածել, սակայն զգում են, որ եվրոպացի պատվիրակներն արդեն հոգնել են այդ բախումներից, քանի որ նույն մարդիկ միշտ նույն բաներն են ասում՝ օգտագործելով այդ հարթակը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամԷդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ անվտանգության և քաղաքացիական չափման հանձնաժողովում քննարկվել է զեկույց՝ կապված Սևծովյան տարածաշրջանի խնդիրների հետ, որի ժամանակ ադրբեջանցիները ևս փորձել են հակահայկական դրույթներ ներառել զեկույցում: «Նրանք փորձում էին այդ փաստաթղթում ավելի լայն մեկնաբանության հիմք ստեղծել այդ փաստաթղթի, որտեղ խոսք էր գնում Սև ծովին ուղիղ հարող երկրների մասին: Նրանք փորձում էին զեկույցում ներառել ՙՍև ծովի ավազանին հարող երկրներ՚ ձևակերպումը, որպեսզի Ադրբեջանը նույնպես ներառեն, իսկ դրանից հետո մյուս հարցերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը: Այդ առաջարկներից որևէ մեկը չանցավ, քանի որ հիմնական զեկուցողը քարտեզի վրա ցույց տվեց Սև ծովը և դրան ուղիղ հարող երկրները՝ նշելով, որ Ադրբեջանին օրակարգի հարցը չի վերաբերում»,- մանրամասնեց Մարուքյանը:

Մարուքյանը «մանր ժուլիկություն» որակեց ադրբեջանցի պատվիրակների  կողմից ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը որպես հակամարտությունների կարգավորմանը խանգարող երկիր ներկայացնելու փորձերն այն պարագայում, երբ այլ հարթակներում նրանք շատ սերտ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ այս քննարկումների ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ներկայացուցիչները քննադատում են Ռուսաստանին, խոսում են իրենց տարածքային ամբողջականության մասին՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով Ռուսաստանի դերը և փորձում են ցույց տալ, թե տեսեք ինչքան վատն է Ռուսաստանը, որն օգնում է նաև հայերին: Սա բոլորն են տեսնում, իսկ մենք շատ լավ տեսնում ենք, թե նրանք ինչպես են տարբեր ոլորտներում համագործակցում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- եզրափակեց Մարուքյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search