Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են երկրորդ ռազմակայանը տեղակայել սիրիական Իդլիբ գավառում:
Թուրքիան պատրաստվում է երկրորդ ռազմակայանը տեղակայել սիրիական Իդլիբում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Milliyet-ը:
Երկրորդ բազան կկառուցվի երկար ժամանակ Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող ուղղաթիռային օդակայանում: Առաջին բազան գտնվում է Շեյխ Բարաքյաթ շրջանում՝ Աֆրինի և Իդլիբի միջև: Այն նախատեսված է Աֆրինից հետևելու քրդական ստորաբաժանումների գործողություններին:
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիան ընդհանուր առմամբ ծրագրում է տեղակայել երեք բազա և 40 դիտակետ, որոնցից 30-ը՝ շարժական: