Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին այս շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։
Լեհաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցելության նպատակն է ընդգծել տարածաշրջանի կարեւորությունը Լեհաստանի արտաքին քաղաքականության համար, ասված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հարավային Կովկասի երեք երկրներում բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնանա երկկողմ տնտեսական համագործակցությանը, անվտանգությանը, ինչպես նաեւ ԵՄ–ի հետ երեք երկրների հարաբերություններին։
Այցը նաեւ ուղղված է Հարավային Կովկասի երեք երկրների եւ Լեհաստանի միջեւ քաղաքական շփումների ակտիվացմանը եւ բարեկամական հարաբերությունների պահպանմանը։
Վաշչիկովսկին Երեւան կժամանի հոկտեմբերի 20-ին եւ կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։