Artsakhpress

Հասարակական

Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի ծննդատունը նոր սարքավորում է ստացել

Բրիտանական «Birtlink» կազմակերպության ներկայացուցիչ Կետի և Պոլլ Մելորները Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին են նվիրաբերել նորածինների լսողության (աուդիոմետրիկ) սկրինինգի սարք:

Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի ծննդատունը նոր սարքավորում է ստացել

Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի ծննդատունը   նոր սարքավորում  է  ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կետի Մելորը և իր հետ ժամանած մասնագետներն արդեն երկրորդ օրն է, ինչ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում անց են կացնում ուսուցողական և գործնական դասընթացներ, որի ընթացքում ծննդատան անձնակազմը ծանոթանում և փորձարկում է նորածինների լսողության նոր սարքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ասել է, որ նեոնատալ սկրինինգը-նորածինների հետազոտության պետական ծրագիր է, որի նպատակն է վաղ շրջանում հայտնաբերել լուրջ գենետիկական հիվանդությունները, հակառակ դեպքում երեխաների մոտ առաջանում են այդ հիվանդությունների լուրջ բարդություններ և հաշվանդամություն:

«Երևանում 2005 թվականից իրականացվում են որոշ սկրինինգային ծրագրեր, իսկ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում՝ 2013 թվականից: 2008 թվականից մի քանի անգամ մենք փորձել ենք ներդնել Արցախում նեոնատալ սկրինինգները, սակայն տարբեր պատճառներով այն չի հաջողվել:  Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այս տարի սկիզբ է դրվել նորածինների հիպոթիրեոզի սկրինինգն Արցախում, որին զուգահեռ մենք աշխատում էինք Կետի Մելորի հետ, ով համաձայնվել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ն ապահովվել հատուկ սարքով, որի օգտագործման շնորհիվ կիրականացվի նորածինների լսողության սկրինինգը: Սկզբնական շրջանում այն կիրականացվի Ստեփանակերտում, այնուհետև շրջաններում»,- մանրամասնել է Կ. Աթայանը և ավելացրել, որ նաև աշխատանքներ են տարվում նորածինների կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտության սկրինինգի ուղղությամբ՝ կոնքազդրային հոդի բնածին պաթոլոգիաների հայտնաբերման նպատակով:

Կետի Մելորն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ արդեն 10 տարի է, ինչ բրիտանական «Birtlink» կազմակերպությունն Արցախում իրականացնում է նործինների խնամքին վերաբերող ծրագրեր:

«Մենք ցանկանում ենք տարեցտարի ավելի բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունները, որպեսզի այն հասանելի լինի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև Արցախի բոլոր շրջանների համար: Ի դեպ, մի քանի տարի առաջ մենք սարքավորումներ ենք տրամադրել նաև շրջաններին: Ամբողջ աշխարհում երեխաների նորածնային շրջանում կիրառում են տարբեր սկրինինգներ, որոնք որ հնարավորություն են տալիս վաղ շրջանում բացահայտել նորածինների մոտ առկա խնդիրները և դրանց կանխումը:Դրանցից մեկն էլ նորածնային լսողության խնդիրների բացահայտելն է, և եթե վաղ ժամանակում չհայտնաբերենք դրանք, ապա հետագայում հնարավոր է, որ երեխաներն իրենց կյանքում լուրջ խնդիրներ ունենան: Մենք էլ փորձում ենք, մեր գործունեությամբ այդպիսի ռիսկային գործոն ունեցող երեխաներին նորմալ կյանք վարելու հնարավորություն տալ: Տեղի մասնագետները պետք է պարբերաբար վերապատրաստման դասընթացների մասնակցեն, այդ կերպ՝ տեղեկանալով բժշկության նորամուծություններին»,- մասնավորապես ասել է Կետի Մելորը: 

Անցկացվող դասընթացին ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեանոտոլոգ Պավել Մազմանյանը, ով ևս աջակցել է դասընթացներին:


Նշենք նաև, որ ընթացիկ տարում Կետին Մելորը Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նեոնատալ բաժանմունքին էր տրամադրել երկու նոր ինֆուզոմատներ, նորածինների շնչառական թերապիայի ապարատ, երկու օպտիֆլո փոխարինել է նորով, ինչպես նաև այլ բժշկական պարագաներ, իսկ Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը՝ նորածինների մոտ դեղնախտի բուժման համար ֆոտոթերապիայի սարք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search