Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրանցման նոր շրջանը կսկսվի հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ հավելելով. «Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունը ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը նորից սկսել:

Մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ անձը մեկից ավելի հայտ ներկայացնելու հիմքով զրկվի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ:

Գրանցման համար անհրաժեշտ է 6 ամսից ոչ ավելի վաղեմության լուսանկար: Այն հայտերը, որոնցում կլինի անցյալ տարվա հայտում օգտագործված լուսանկարը, չեն մասնակցի խաղարկությանը: Գրանցումից հետո անհրաժեշտ է պահել հաստատման թերթիկը, որտեղ մասնակցի եզակի համարանիշն է:

Հայտը լրացվում է էլեկտրոնային եղանակով խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Հայտի կարգավիճակը՝ շահել-չշահելու հանգամանքը հնարավոր կլինի ստուգել dvlottery.state.gov կայքում 2018թ. մայիսի 15-ից սկսած մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը: Այս մասով որևէ հետաձգում այս պահին չի սպասվում:

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր այն մարդիկ, ովքեր համապատասխանում են մի քանի շատ հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ, ովքեր հնարավորություն են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են անձամբ լրացնել իրենց հայտերը կամ այլ անձի օգնությամբ: Կապ չունի անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, տվյալ անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը: Վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածաշրջաններում, ընդ որում խաղարկվող վիզաների մեծ մասն ուղղվում է այն տարածաշրջաններին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Խաղարկային վիզաներ չեն տրվում այն երկրների քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ունեցել են 50.000 և ավելի ներգաղթողներ դեպի ԱՄՆ: Տարածաշրջանից որևէ երկիր չի կարող ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7%-ից ավելին:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճարում են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցման հաստատման թերթիկը՝ եզակի համարանիշով, պետք է պահել:

Զգուշացեք խաբեությունից. Խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ

Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է, որ զգալիորեն ավելացել են շրջանառվող փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակները: Այս նամակների հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից: Բոլորին օգտակար կլինի ծանոթանալ Դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից պատրաստված Խաղարկային վիզաների հետ կախված խաբեության մեխանիզմների մասին տեղեկանքին: Նաև խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզայի ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք երբ և ինչ պետք է սպասել և ումից:

ԱՄՆ կառավարությունից մասնակիցները կարող են ստանալ էլեկտրոնային նամակ-հիշեցում ծրագրի կայքում հայտի կարգավիճակը ստուգելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ կառավարությունը երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնի շահելու մասին լուրը: Շահել-չշահելու փաստը մասնակիցները կարող են պարզել ծրագրի պաշտոնական կայքում՝ օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Դա հնարավոր կլինի անել 2018թ. մայիսի 15-ից: Եզակի համարանիշի միջոցով dvlottery.state.gov կայքում հայտի կարգավիճակը ստուգելիս շահող մասնակիցները հենց այնտեղ էլ կգտնեն հետագա հրահանգները, որոնց հիման վրա կներկայացնեն ներգաղթային վիզայի դիմում իրենց և ընտանիքի՝ ներգաղթելու իրավասություն ունեցող անդամների համար: Ներգաղթային վիզայի հարցազրույցների մասին տեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կեղծ կայքերի, էլեկտրոնային նամակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://travel.state.gov/content/visas/en/general/fraud.html էջի հաճախակի տրվող հարցերի բաժնում:

Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Ներգաղթային վիզայի իրավասությունը որոշվում է հարցազրույցի միջոցով:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2019-ի հրահանգներում, որոնք զետեղված են https://travel.state.gov/content/visas/english/immigrate/diversity-visa/instructions.html էջում»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search