ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն աջակցություն է տրամադրում այն հողօգտագործողներին, որոնց աշնանացան ցորենի և գարու դաշտերը վնասվել են 70-100 տոկոսով ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին տեղացած կարկտահարության հետևանքով:
Կարկտահարությունից տուժված հողօգտագործողներին պետությունն աջակցություն է տրամադրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
«Կարկտահարությունից առավել շատ տուժել են Մարտունու, Ասկերանի, Քաշաթաղի, Հադրութի շրջանների դաշտերը: Կարկտահարված աշնանացան ցորենի և գարու դաշտերի 1870 հա-ը վնասվել է 70-100 տոկոսով: Հողօգտագործողներին 1հա-ի դիմաց տրամադրվում է 230 կգ աշնանացան ցորենի սերմ, որն արտադրում է «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը. այս պահին աջակցման գործընթացն ընթանում է»,- տեղեկացրել է Վ. Ավետիսյանը: