Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանին սահմաններին պետք չեն հակամարտություններ:
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ երկխոսության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին «Վալդայ» ակումբի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եկեք վերադառնանք կառուցողական, բովանդակային, նյութական, ինչպես ասում են դիվանագետները, երկխոսության: Մենք պատրաստ ենք, հաճույքով դա կանենք, և որքան արագ, այնքան լավ: Մեզ մեր սահմաններին հակամարտություններ պետք չեն»,- ընդգծել է Պուտինը: Նա հստակ նշել է, որ Ռուսաստանը ցանկանում են ի դեմս Ուկրաինայի տեսնել բարեկամ պետության: