Կալիֆորնիայի իշխանությունները հայտարարել են, որ նահանգում անտառային հրդեհների հասցրած վնասը կազմում է 1 մլրդ դոլար:
Կալիֆորնիայում հրդեհների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: AP գործակալության փոխանցմամբ՝ տարերային աղետն ամբողջովին ոչնչացրել է առնվազն 7000 շինություն։ Հրդեհների զոհն են դարձել արդեն 42 մարդ, որից 22-ը գրանցվել են Սոնոմա շրջանում։ Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ ավերծությունների մասշտաբները և վնասի չափը կարող են մեծանալ։