Թուրքիայում ոստիկանությունը խուզարկել է համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի տունը եւ ձերբակալել նրա կնոջը։
Թուրքիայում ձերբակալվել է համշենահայ մտավորականի կինը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Ջեմիլ Աքսուն հայտնել է, որ կնոջը ձերբակալել են սոցցանցերում գրառման համար։ «Թուրքիային բնորոշ երեւույթ...։ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար առավոտյան մեր տուն ներխուժեցին, խուզարկեցին, Նուրջանին ձերբակալեցին, իմ համակարգիչն ու մի քանի գրքեր տարան հետները»,–News.am-ի փոխանցմամբ՝ գրել է Ջեմիլ Աքսուն։
Նշենք, որ Ջեմիլ Աքսուն 2014 թվականից հրատարակվող համշենական առաջին ամսագրի՝ «Գոր»-ի խմբագրակազմի անդամ է:
Աքսուն իր քաղաքական հայացքների պատճառով 8 տարի անցկացրել է թուրքական բանտերում։