Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: