ՄԱԿ–ը ԱՄՆ–ին եւ Ռուսաստանին կոչ է անում խորհրդատվություն սկսել զենքի վերահսկման եւ չտարածման հարցով, ասել է ՄԱԿ սպառազինությունների հարցով գերագույն ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն:
ՄԱԿ–ը ԱՄՆ–ին եւ Ռուսաստանին կոչ է անում խորհրդատվություն սկսել զենքի վերահսկման եւ չտարածման հարցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես այս 2 պետություններին, որոնց պատկանում է աշխարհում սպառազինությունների 90 տոկոսը, կոչ եմ անում անհրաժեշտ քննարկումներ սկսել եւ չդադարեցնել այդ քննարկումները սպառազինությունների վերահսկման եւ կրճատման հարցով։ Սա հիմնական խնդիրներից մեկն է»,– ասել է նա Մոսկվայում զենքի չտարածման մասին գիտաժողովի ժամանակ, հայտնում է News.am-ը։
Նակամիցուի խոսքով՝ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ–ը այդ միտումից հրաժարվեին, դա շատ օգտակար կլիներ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ռեժիմի համար։