Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ:
Հայ համայնքը պետք է կարողանա հասցնել եվրոպական էլիտաներին Ադրբեջանի հետ համագործակցության խնդրահարույց ասպեկտները. ռուսաստանցի քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ Քաղաքագետն այս մասին ասաց, որ Եվրախորհրդարանի պատգամավորները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման հարցը եվրոպական մի շարք երկրներում ադրբեջանական կոռուպցիոն բացահայտումներից հետո:
«Այն, որ Ադրբեջանը վարում է որոշակի լոբբիստական գործունեություն եւ ոչ միայն Եվրոպայում, զարմանալի չէ: Նրանք Ամերիկայում եւս նման գործունեություն են իրականացնում»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ Եվրոպայի հայ համայնքը, որն ըստ նրա՝ բավականին համախմբված եւ ակտիվ է, պետք է կարողանա հստակ տեղեկատվական, քարոզչական ջանքեր գործադրել այս ուղղությամբ եւ համապատասխանաբար հասցնել եվրոպական հասարակության գիտակցությանը եւ էլիտային հարեւան երկրի հետ ավելորդ սերտ համագործակցության խնդրահարույց ասպեկտները: