Երկու ամերիկահայ երիտասարդներ ընդգրկվել են Variety ամսագրի՝ Hollywood New Leaders: Agents and Managers ցուցակում:
Հայազգի 2 երիտասարդ ընդգրկվել են Variety-ի «Հոլիվուդի նոր առաջնորդները» ցանկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք են՝ 35-ամյա Արամ Դերձակյան ( XYZ Films -ի հիմնադիր) եւ 37-ամյա Անդրանիկ Բալյանը (Mortal Media-ի համահիմնադիր),հայտնում է style.news.am-ը :
Սկսած 2008 թվականից՝ XYZ ընկերությունը ֆինասնավորել եւ առաջխաղացրել է շուրջ 200 ֆիլմ. գրված է Variety-ի կայքում:
Անդրանիկ Բալյանը
Ինչ վերաբերում է Mortan Media-ին, ապա ընկերության միջոցով Բալյանն աջակցել է շատ սկսնակ աստղերի՝ անուն եւ ճանաչում ձեռք բերելու:
Ամեն տարի Variety-ն իր New Leaders-ում հրապարակում է 40 տարեկանից փոքր երիտասարդների, որոնք խոստումնալից ապագա են կերտում ժամանցի ոլորտում: