Artsakhpress

Հասարակական

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի

Նկարիչ, քանդակագործ և դիզայներ Արման Դավթյանը` Նուռը, հոկտեմբերի 6-15-ը կայացած ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի՝ Մեդիչիի LORENZO IL MAGNIFICO ոսկե մեդալի:

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իհարկե, սպասելի չէր, որովհետև միշտ կա անվստահություն: Ցանկացած մրցույթի ժամանակ, երբ քեզ պետք է գնահատեն, միշտ հուզված ես լինում, վախենում ես, ամեն ինչի պատրաստ պետք է լինեl»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նուռը, հայտնում է panorama.am-ը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի մրցակցությունը բարդ էր, քանի որ մասնակիցները շատ էին՝ 417 ստեղծագործող  74 երկրից, ներկայացված էր 1100-ից ավելի աշխատանք:

«Մրցակցությունը մեծ էր ու պատասխանատու: Եկել էին աշխարհի ամենահայտնի և ամենակայացած ստեղծագործողները: Այդ իսկ պատճառով մինչև գնալս էլ վախենում էի, երբ գնացի ու տեսա՝ էլի ավելի շատ հուզվածություն առաջացավ»,- նշեց  Նուռը՝ միաժամանակ հավելելով, որ տաս օր շարունակ ամենաշատ այցելու ունեցող, ամենաաչքի ընկնող տաղավարը հենց հայկականն էր: 

Նա նաև նշեց, որ բիենալեի  պատմության ընթացքում ոչ մի փորք պետություն չի հաղթել:

Նուռը ներկայացրել է երկու աշխատանք՝ «Ճանճ», «Ճանճ էվոլյուցիա»:

««Ճանճ» աշխատանքը ներկայացում է սիրո պատմություն: Այն փոքր չափի արձանիկ է, որը տրանսֆորմացիա է լինում, վերածվում է ակնոցների: 2007 թվականին եմ ստեղծել: Հենց արել եմ այս բիենալեի համար: Ամեն տարի պատրաստվում էի գնալ,  չէր ստացվում»,- ասաց արվեստագետը:

Նրա ներկայացմամբ, այս աշխատանքի ասելիքը հետևյալն է. «Պատմում է սիրո մասին: Ինչո՞ւ է ճանճն ընտրված որպես կերպար, որ պատմի սիրո մասին: Այն ամենաատելի էականերից մեկն է: Աշխարհում ավելի ահավոր բաներ կան ճանճից, բայց ճանճն ավելի հաճախ հանդիպող ու իր հասցեին ամենաշատ ատելության  խոսքեր ստացողն 1: Իմաստն այն է, որպեսզի կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք»:

«Ճանճ էվոլյուցիա»-ն 3 մետրանոց բրոնզաձույլ արձան է:

«Այն պատմում է այն մասին, որ էվոլյուցիա ապրելուց հետո մարդկությունը, աշխարհի բոլոր էակները մեծանում են, ծանրանում, ավելի նշանակալի են դառնում, բայց կորցնում են կարևոր մի բան՝ կապը բնության հետ:  Մեծ ճանճը կոչ է անում, որպեսզի մարդիկ պահպանելով պրոգրեսը՝ վերադարձնեն իրենց հայացքը դեպի բնություն, սեր, մանրակրկիտ դիտողություն»,- ասաց Նուռը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search