Միավորված ազգերի կազմակերպությունը հոկտեմբերի 24-ին նշում Է ՄԱԿ-ի օրը՝ 1945 թվականին իր Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեդարձին նվիրված ամսաթիվը:
ՄԱԿ-ը նշում Է ծննդյան 72-րդ ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կազմակերպությունը պաշտոնապես ստեղծվել Է դրա մասնակիցների մեծամասնության, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից այդ փաստաթղթի վավերացման պահից: ՄԱԿ-ի օրվա առթիվ ամենամյա ուղերձում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել Է երկրներին՝ կամք դրսեւորել մարդկության առջեւ ծառացած «լուրջ մարտահրավերների» հաղթահարման համար: Դրանց թվում նա հատկապես առանձնացրել Է «ավելացող հակամարտություններն ու հարաճուն անհավասարությունը, Էքստրեմալ եղանակային երեւույթները եւ մահաբեր անհանդուրժողությունը», ինչպես նաեւ գլոբալ անվտանգության մարտահրավերները, որոնց շարքին նա դասել Է միջուկային զենքի գոյության բուն փաստը: «Մենք ունենք այդ հիմնախնդիրների հաղթահարման գործիքներ ու նյութական բարիքներ: Այն, ինչ մեզ հարկավոր Է՝ կամքի ուժն Է»,- ասել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: