Երկուշաբթի 20.11.2017   08:11
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   7 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

27 հոկտեմբերի  13:28

Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմում հաշմված զինվորին. նա ինքնուրույն կքայլի

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ (հաշմված), Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Չարչյանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ երիտասարդը ծայրահեղ ծանր վիրավորում էր ստացել որովայնի, կրծքավանդակի խոռոչի, կոնքազդրային հոդի հատվածներում: 

Առաջին իսկ կանչով, ըստ մեր զրուցակցի, «Իզմիրլյան» կենտրոնի լավագույն մասնագետների հետ ժամանել են Ստեփանակերտ, որպեսզի տեղի մասնագետների հետ իրականացնեն այս բարդ վիրահատությունը՝ հույս ունենալով, որ մի քանի ամիս հետո Էրիկը կկարողանա քայլել:

«Առաջին էտապով կատարվել է կյանքին սպառնացող վերքերի ապաքինում, հեռացվել է երիկամ, որովայնում աղիքների որոշակի ռեզեկցիա է կատարվել: Վիրահատությունը անցել է առանց բարդությունների, և պլաստիկ վիրահատությունների արդյունքում Էրիկը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո կարողանա ինքնուրույն քայլել»,- ասել է Ա. Չարչյանը:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am