ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի կեսերին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
Մամեդյարովը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մոտավոր ժամկետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա տեղեկացրել է, որ հանդիպման հստակ վայրն ու օրը դեռևս հայտնի չէ:
Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո: