Artsakhpress

Քաղաքական

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայում ԱՄՆ-ը և նրա ղեկավարած կոալիցիան արդեն այլ խնդիր են լուծում, որովհետև «Իսլամական պետություն»-ը հիմնականում կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, դիրքերը:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում. Ռուբեն Սաֆրաստյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ ընդգծելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում:

-Պարոն Սաֆրաստյան, նյույորքյան ահաբեկչությունն, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ զարգացումների համատեքստում այն կարելի է դիտարկել: 

-Կարծում եմ, որ սա կապ չունի մերձավորարևելյան կոնկրետ զարգացումների հետ,  այն ընդհանուր գործընթացի շարունակություն է: Վերահսկողական տարածք կորցնելով՝ «Իսլամական պետություն»-ը դառնում է սովորական ահաբեկչական կազմակերպություն, որը փորձում է իր գործողությունները հնարավորինս տարածել տարբեր երկրներում: Փաստն այն է, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը հաջողվում է ծրագրել և իրագործել ահաբեկչությունը` ընդլայնելով տարածքները: Խմբավորումը հասնում ԱՄՆ և ես չեմ բացառում, որ ներքաշվեն Ամերիկա մայրցամաքի մյուս երկրները: Նյույորքյան ահաբեկչությունն այս խմբավորման հերթական քայլն է: Այս փուլում նման գործողություններով, խմբավորումը կարևոր խնդիր է լուծում, ցամաքի վրա պարտվելով, տարածքներ կորցնելով, փորձում է աշխարհին ցույց տալ, որ իր գոյությունը չի ավարտվել՝ գործողությունները տեղափոխելով այլ դաշտ:

-Այս ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգներից ի՞նչ քայլեր ակնկալել: Արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան ցամաքում նոր գործողությունների կդիմի:  

-Առաջինը, որ պետք է սպասել ամերիկացիներից, իրենց հակաահաբեկչական պաշտպանական համակարգերն էլ ավելի ուժեղացնելն է: Դրանից բացի,  կուժեղացվեն այն միջոցառումները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի մուտքի սահմանափակումներին: Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ կերպ կանդրադառնա ամերիկյան կոալիցիայի գործողությունների վրա: ԱՄՆ-ն և նրա ղեկավարած կոալիցիան Սիրիայում արդեն այլ խնդիր են լուծում, որովհետև «Իսլամական պետություն»-ը հիմնականում կորցրել է վերահսկողության տակ գտնվող տարածքները, դիրքերը: Ես կարծում եմ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում: Դրսի տարբեր ուժեր, որոնք ներգրավված են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, կփորձեն իրենց դիրքերն ուժեղացնել: Հիմա ամերիկացիները փորձում են այդ խնդիրը լուծել իրենց դաշնակիցների հետ միասին:

-Դուք նշեցիք, որ Սիրիայում նոր փուլ է սկսվում: Տեսանք՝ օրեր առաջ ասվեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը սկսում է քաղաքական գործընթաց, հայտարարվեց նոր Սահմանադրությանը պատրաստվելու նախագահի պատրաստակամության մասին: Արդյո՞ք այս հայտարարությունը կարելի է դիտարկել սկսվող նոր փուլի համատեքստում:   

-Այո: Այսօր մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում, այդ թվում, Սիրիայում «Իսլամական պետություն»-ը պարտության է մատնվել, այնտեղ մի փոքր տարածք է նրա ազդեցության տակ: Հետևաբար` արտաքին, ներքին ուժերը, Սիրիայի կառավարությունը կփորձեն, հնարավորությունների սահմաններում, ուժեղացել իրենց ազդեցությունը: Կսկսվի աշխարհաքաղաքական պայքար ԱՄՆ-ի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարական ուժերի միջև:

-Այսինքն՝ կրակոցներից անցում է կատարվում քաղաքակա՞ն գործընթացների:

-Քաղաքական գործընթացը կա և այն ակտիվ է, սակայն ասել, որ կրակն ամբողջությամբ, կդադարի ճիշտ չի լինի: Չպետք է մոռանալ, որ քաղաքական դաշտն արտահայտում է այն, ինչ կա հողի վրա, ցամաքում: Իրավիճակը դեռ կարող է սրվել, որովհետև գնում է պայքար նավթի հանքերի համար: Կան տեղեկություններ այն մասին, որ ամերիկացիները դաշնակիցների հետ գրավում են նավթի խոշոր հանքերը: Կարծում եմ՝ այս պայքարը կշարունակվի տարբեր հարթակներում:

-Պարոն Սաֆրաստյան, Սիրիայի շուրջ 7-րդ միջազգային հանդիպման պատվիրակություններն օրեր առաջ Աստանայում էին: Այս բանակցություններն արդյո՞ք կարելի է հերթականը դիտարկել, ինչ-որ արդյունքներ ամեն դեպքում կարելի՞ է ակնկալել:

-Այս բանակցությունները, կարելի է ասել, որ որոշակի առումով իրենց նպատակին հասնում են: Համաձայն այդ բանակցությունների, գոտիներ են ստեղծվում: Աստանայի բանակցությունների ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ Թուրքիան, Իրանը որոշակի տակտիկական համաձայնության են եկել Սիրիայում: Տակտիկականը կա, սակայն քանի որ այս երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը չեն համընկնում, խիստ տարբերվում են, հետևաբար ռազմավարական առումով այս երկու երկրները պայքարի մեջ կմտնեն իմ ասած նոր սկսվող փուլում: Նպատակն իրենց դիրքերն ուժեղացնելն է: Պատահական չէ, որ Թուրքիան, նախապատրաստվելով այս նոր փուլին, սկսում է իր զորամիավորումների տեղադրումը Իդլիբ նահանգում: Սա տարբերվում է նախորդ փուլում ռազմական Թուրքիայի գործողություններից, որովհետև, ըստ տեղեկությունների, նախատեսվում է, որ Հյուսիսային Սիրիայում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը շատ ավելի երկար է սպասվում: Այսինքն` Թուրքիան, հույս չդնելով իր քաղաքական ազդեցության վրա, փորձում է ռազմական ներկայություն ապահովել Սիրիայում: Դրանով իր համար կարևոր խնդիր է լուծում՝ թույլ չտալով հյուսիսային Սիրիայի արևելյան շրջանում ձևավորվող քրդական ինքնավարությանն անմիջական կապ ունենալ հյուսիսային Սիրիայի արևմտյան հատվածում քրդերով բնակեցված տարածքների հետ:

-Օր առաջ Իրանի Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հանդիպումն էր: Խոսվում է այն մասին, որ օրակարգում ճանապարհային միջանցքների հարցն է: Ըստ ձեզ՝ ի՞նչ համատեքստում կարելի է դիտարկել այս հանդիպումը:

-Նախնական տեղեկատվությունը սուղ է, բավական փակ է այդ հանդիպումը: Դժվար է որևիցե հստակ գնահատականներ տալ, պետք է սպասել արդյունքների: Ամեն դեպքում կարող ենք արձանագրել հետևյալը՝ Իրանը և Ռուսաստանը բավական մոտեցրել են իրենց դիրքերը և Սիրիայում հանդես են գալիս որպես դաշնակիցներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search