ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պատրաստ է բաց ու անկաշկանդ համագործակցել աշխարհի տարբեր երկրների հետ:
Արա Բաբլոյանն ընդունել է Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր խորհրդարանում Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ հանդիպմանը։
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայության հողրդմամբ, խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քննարկվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ կարևորելով օրինագծի մասին հանրության իրազեկվածությունը, քանի որ հաճախ մարդիկ լիարժեք պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը:
Ընդգծելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի կարևորությունը՝ տիկին Սամարջիչ-Մարկովիչը հույս է հայտնել, որ այն կընդունվի ՀՀ Ազգային ժողովի կողմից: