Artsakhpress

Քաղաքական

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմը Արցախի մասին

Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմը Արցախի մասին

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմը Արցախի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում։ 

Այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը CNN Greek-ի փաստավավերագրական ֆիլմում, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։ 

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են իրավիճակն ու արցախյան հակամարտության էությունը։

«Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք»,-ֆիլմի հեղինակ Մարիա Կարալիլակիսի հետ զրույցում նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։

CNN Greek-ի նկարհանող խումբը եղել է նաև առաջնագծում՝ հայկական դիրքերում ու նկարահանել մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին։

«Բոլորիս ընտանիքներում էլ պատրաստ են, որ կարող է դժբախտություն պատահել մեզ հետ: Իմ կարծիքով՝ հակառակորդի մոտ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, կամ Ադրբեջանի ներկա իշխանությունը չի կարողանում հաջողության հասնել իրենց իսկ երկրում, սկսում են իրավիճակը լարել առաջնագծում, պատերազմական վիճակ են խաղարկում իրենց ազգաբնակչությանը հանդարտեցնելու նպատակով»,-մարտական հենակետում ֆիլմի հեղինակի հետ զրույցում նշում է մայոր Ռուդիկ Հակոբյանը։

Ֆիլմն անդրադառնում է նաև 2016թ-ի ապրիլին ռազմական գործողությունների վերսկսմանն ու ներկայացնում պատերազմի մասին Արցախի բնակիչների մտորումները, ովքեր կրկին վերապրեցին այդ սարսափը։

«2016թ-ին մենք դա նորից տեսանք․ սահմանին արդեն կանգնած էր իմ սերունդը, իմ ընկերները, իմ եղբայրները, ու այս առումով կոնֆլիկտն ինձ համար ավելի շոշափելի դարձավ»,-նշում է Արեգա Հովսեփյանը։ 

Նրա մայրը՝ Լարիսան, ատելով պատերազմը, խոստովանում է, որ վերաբերմունքը փոխել է ադրբեջանցիների նկատմամբ․ «Շարժումը սկսվել ա, ես իրենց հանդեպ բան չեմ արել, անգամ պապաս, որ գերի ա ընկել, հետո դուրս ա եկել, ես պացիֆիստ եմ, կռվի դեմ եմ եղել, բայց հիմա, երբ սահմանում 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես արդեն չեմ կարող տանել դա, հայացքներս փոխվում են»։

«Արցախի բնակչության վրա կարելի է զգալ, որ դիրքորոշումը զգալի չափով կոշտացել է ու համարյա չեղած վստահությունը կրկին հասել է զրոյի», -ասում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ֆիլմում ներկայանում են նաև Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo Trust» առաքելության մասնակիցները, ովքեր պատմում են իրենց առաքելության, վտանգավոր աշխատանքի մասին և ցույց են տալիս այն մահաբեր ականները, որոնց պայթյունը կարող է վերջույթների կորստի պատճառ դառնալ, իսկ երեխաների համար լինել մահացու։

«Շատերին հետաքրքիր է, թե ինչո՞ւ մենք ուղղակի չենք ուղենշում վտանգավոր ականապատ տարածքները, և տեղի բնակիչները ինչո՞ւ ուղղակի չեն խուսափում այդ տեղանքից: Նման դեպքերում ես ասում եմ, որ արցախցիներն ուղղակի ստիպված են մուտք գործել այդ վտանգավոր տարածքները, քանզի այլ ելք չունեն։ Այստեղ չկան զարգացած տնտեսական ենթակառուցվածքներ, մարդիկ ունեն աշխատանքի խնդիր, և հողի ամեն քառակուսի մետրը օգտագործվում է, պետք է մարդկանց, ահա թե ինչու են նրանք ստիպված լինում մուտք գործել ականապատված տարածքներ»,-նշում է «Halo Trust» առաքելության անդամ Լոս Անջելեսից ժամանած, ազգությամբ հայ Ամասիա Զաքարյանը։

Ֆիլմի հեղինակները Շուշիում բացահայտել են նաև տեղացի մի քանի հույն ընտանիքներին, որոնք կազմում են Արցախի սակավամարդ հունական համայնքը։

Շուշիի բնակիչ, արմատներով հույն Նինա Ավանեսյանը պատմում է, որ ինքը և՛ հայերին, և՛ հույներին հավասարաչափ սիրում ու գնահատում է՝ անկեղծորեն խոստովանելով, որ կշեռքի ոչ մի նժար ծանրություն չունի մյուսի նկատմամբ։

«Այն ժամանակ պատերազմ էր, եղբայրս էլ պատերազմում էր, մայրս չէր կարող երեխաներին կիսել՝ մեկին տանել, մյուսին թողնել»,-պատմում է Ավանեսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է մնացել Շուշիում և չի հեռացել Արցախից։

«Ցավոք, շատ քչացել է հունական համայնքը։ Մինչև վերջին երկու տարին համայնքը ղեկավարում էր հայրս, հետո ես եմ ղեկավարում։ Հիմա էլ զտարյուն հույն միայն պապս է մնացել ամբողջ Ղարաբաղում։ Ներկայում մոտ 20 ընտանիք է գրանցված՝ հունահայ, խառը ընտանիքներ»,-պատմում է Արցախի հունական համայնքի ղեկավար Սոֆիա Իվանիդիսը և շարունակում․- «Ոչ միայն ես, այլև բոլոր ղարաբաղցիները, եթե բարձրաձայնենք, կասենք՝ մեր արդար պահանջը լսեք ու ականջ դրեք։ Պատմական փաստեր են, որ խեղաթյուրել չի կարելի։ Մենք եղել ենք Հայաստանի մասնկիը, մենք հայ ենք, մեր քարերն էլ են հայ, մեր լռակյաց քարերն էլ են հայերեն խոսում, պարզապես թող աշխարհը ճանաչի մեր անկախությունը ու թողնի, որ հանգիստ արարենք»։

Panorama.am-ի փոխանցմամբ՝ ֆիլմում անդրադարձ է կատարվում զինված հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու հանգամանքին, որ Արցախը չի մասնակցում խնդրի շուրջ ընթացող ուղղակի բանակցություններին։

«Այդ մասին բազմիցս պաշտոնական հայտարարություներով  հանդես են եկել Հայաստանի Հանրապետության պատասխանատուները, ողջունելի է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ են իրենց մեջ այդ կարծիքը կրում, որովհետև այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել են այս հակամարտության խորքերը թափանցելու ու եկել են այն տրամաբանական եզրակացությանը, որ իրականում առանց Արցախի Հանրապետության մասնակցության այս խնդիրը չի կարող լուծվել»,-նշում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆիլմի հեղինակի հետ զրույցում, մեկնաբանել է Արցախի հակամարտության իրավական կողմը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին. «Անվտանգության խորհրդի բանաձևերի բովանդակությունը չի կարելի մեկնաբանել դրանց ընդունման կոնտեքստից առանձին։ Բանաձևն ընդունվել է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակաբար ուժ էր գործադրում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրա առաջին պահանջն է՝ բոլոր ռազմական գործողություների անհապաղ դադարեցում, ինչը երբեք տեղի չունեցավ․ Ադրբեջանը շարունակեց գրոհել՝ ձգտելով ստիպել տեղի հայ բնակչությանը լքել այն հողերը, որտեղ նրանք հազարամյակներ շարունակ ապրել են։ Արցախցիները, բնականաբար, դա չարեցին։ Բանաձևի երկրորդ պահանջը վերաբերում է Լեռնային ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ցրելուն, բայց դա էլ հնարավոր չէր իրագործել, քանի որ Ադրբեջանը շարունակում էր ուժ կիրառել։ Ուստի այս բանաձևերն ավարտվեցին հրադադարի մասին համաձայնությամբ, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև։ Սա է իրականությունը»։

Վիգեն Սարգսյանը նաև խոսել է այն հետևությունների մասին, որոնք արել է հայկական կողմը 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո. «Շատ կարևոր է հիշել, որ ռազմական գործում ցանկացած վարժանք ունի ուսուցողական բաղադրիչ և եզրակացություն անելու հիմքեր։ Ակնհայտորեն 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունը բազմաթիվ խնդիրներ վեր հանեց թե՛ հակառակորդի սպառազինության, թե՛ դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ միջոցների, և թե սահմանի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»։

Վիգեն Սարգսյանը անդրադառնում է նաև հակամարտության կարգավորման գործում Եվրամիության դերակատարությանը՝ նշելով. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք ԵՄ-ի հետ համագործակցային բազմաթիվ ծրագրերում՝ Արևելյան գործընկերություն և ոչ միայն։ Զարգացած են բազմակողմանի հարաբերություններ ԵՄ անդամ շատ երկրների հետ։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ԵՄ-ն ամբողջական պատկերացում ունենա իրավիճակի մասին ու լիովին հասկանա իրավիճակի նրբությունները։ Ուստի շատ կարևոր է, որ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանի Արցախ ու հանգամանորեն ներկայացնի անդամ պետություններին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Եվրոպական միությունն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դրական օրինակներ և այդ փորձի նկատմամբ դրական վերաբերմունք տարածելու մեծ ներուժ»։


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search