Իրաքի կենտրոնական իշխանությունները քրդական տարածաշրջանի կառավարությունց պահանջել են հայտարարել անկախության եւ արաբական երկրի կազմից դուրս գալու գաղափարից հրաժարվելու մասին:
Բաղդադը քրդական ինքնավարությունից պահանջել Է հրաժարվել անկախության գաղափարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի դիվանատան՝ նոյեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ: «Մենք քրդական տարածաշրջանից պահանջում ենք պարզորոշ հայտարարել Իրաքից անջատվելուց կամ անկախությունից հրաժարվելու հանձնառության մասին՝ հիմնվելով Ֆեդերալ դատարանի վճռի վրա»,- ընդգծել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հանրապետության Ֆեդերալ դատարանը հավաստել Է, որ երկրի հիմնական օրենքում չկա հոդված, որը թույլ տա Իրաքից որեւիցե տարածաշրջանի անջատում՝ դրանով իսկ բացառելով հանրաքվեի արդյունքներով անկախ Իրաքյան Քրդստանի ստեղծման հնարավորությունը: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի Է ունեցել անկախության հանրաքվե: Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների գծով Ընտրական անկախ բարձրագույն հանձնաժողովը երկու օր անց հայտարարել Է, որ հանրահարցմանը մասնակցածների ավելի քան 90 տոկոսն արտահայտվել Է Իրաքից անջատվելու օգտին: Հանրահարցումը կայացել Է ի հեճուկս Բաղդադի բողոքների եւ տարածաշրջանային իշխանությունների ոչ սահմանադրական գործողությունների վերաբերյալ Բարձրագույն դատարանի վճռի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: