Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում, որում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Չելսիի» դեմ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ չի հարվածել: Մխիթարյանի 19 փոխանցումներից թիմակիցներին հասել է 94.7 տոկոսը: 28-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ շրջանցել է մրցակցին, մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը եւ 2 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 6.36 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի խաղը (7.43):
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե: