ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին APA գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Հաշվի առնելով ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հոկտեմբերի 16-ին Ժնևում անցկացված գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչ տարեվերջ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մինչ այդ հանդիպումը համանախագահներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն արտգործնախարարների հետ։ Ներկա պահին համանախագահները աշխատանք են իրականացնում այդ խորհրդակցությունների վայրի և ժամկետի որոշման ուղղությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր այն մասին, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։