Թուրքիայի հարավ–արեւելյան Բաթման քաղաքում հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող այգու մուտքի մոտ գտնվող ցուցանակի վրայից կրկին ջնջել են երաժշտի անունը։
Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող այգու ցուցանակը կրկին հարձակման է ենթարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Բաթմանի քաղաքապետարանը օրեր առաջ վերականգնել էր այգու մուտքի մոտ տեղադրված ցուցանակը, որի վրայից անհայտ անձը կամ անձիք ներկով ջնջել էին Արամ Տիգրանի անունը։
Սակայն վերականգնված վիճակում այգու ցուցանակը երկար չի մնացել։ Ցուցանակի վրայից կրկին ջնջել են Արամ Տիգրանի անունը։
Նշենք, որ Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայազգի երաժիշտը, ով ծնվել է 1934-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում, 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։ Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերեն եւ հակառակը։