Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձեւակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու ստույգ ժամանակը:
Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են ԵՄ-ից դուրս գալու ստույգ ժամանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսին: Եվրամիությունից թագավորությունը դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ 00:00-ին: Այդ ժամկետը հայտնի Էր նաեւ ավելի վաղ. Լոնդոնը պլանավորել Էր ԵՄ-ն լքել Brexit-ի գործարկումից ուղիղ երկու տարի անց: Այժմ կառավարությունը որոշել Է ուղղում մտցնել օրենսդրության մեջ՝ ստույգ ժամանակի նշմամբ: «Մենք լսել ենք հասարակայնության ներկայացուցիչներին եւ խորհրդարանի անդամներին եւ կատարել ենք այս ճշգրտումը, որպեսզի վերացնենք ամեն կարգի շփոթություն ձեւակերպումներում»,- մեջբերում Է անում գործակալությունը Դեւիսի հայտատարությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: