Ատոմի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանի միջուկային ծրագրի ծավալը նվազել է, երկրում աշխարհի ամենախիստ ստուգումներն են անցկացվում:
ԱԷՄԳ. Իրանը միջուկային գործունեության վերաբերյալ ամենախիստ ստուգումներն է անցնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հայտնում է News.am-ը։
«ԳՀՀԾ շրջանակներում Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Այժմ Իրանը միջուկային գործունեության վերաբերյալ ամենախիստ ստուգումներն է անցնում: Մեր տեսուչները օբյեկտներին ազատ մուտք ունեն եւ Իրանի միւջուկային ծրագրի մասին այժմ ավելի շատ տեղեկություններ ունեն, քան նախկինում՝ ԳՀՀԾ-ի ուժի մեջ մտնելուց առաջ», —ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս ասել է Ամանոն:
Նախօրեին ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հանդիպել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, որի հետ քննարկել է նաեւ համաձայնագրի իրականացումը: