Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մոսկվա:
Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։